TotalFootball.am


22.01.20 13:35

«Անի» ՖԱ-ն սկսել է նախապատրաստվել մրցաշրջանի երկրորդ հատվածին


«Անի» ՖԱ-ն անհաջող անցկացրեց ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածը: Լիովին երիտասարդներով և պատանիներով համալրված թիմը Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում 17 խաղում տոնել է ընդամենը 1 հաղթանակ, 2 հանդիպում ավարտել  ոչ-ոքի և պարտվել 14 խաղում: 

Ակումբի ղեկավարությունը հետևություններ է արել և թիմը սկսել է նախապատրաստվել 2019-20 թթ մրցաշրջանի երկրորդ հատվածին: «Անիում» համալրումներ են սպասվում՝ կլինեն նաև լեգիոներներ, որոնք և՛ կուժեղացնեն թիմը, և՛ կօգնեն երիտասարդ ֆուտբոլիստներին: 

Հունվարի 24-ից մինչև փետրվարի 3-ն «Անին» 3 ստուգողական հանդիպում կանցկացնի: 

24.01.2020, 12:00 -  «Փյունիկ» մարզադաշտ, «Անի» - «Տորպեդո»

30.01.2020, 11:45 - «Փյունիկ» մարզադաշտ, «Անի» - «Արագած»

03.02.2020, 12:00 «Փյունիկ» մարզադաշտ, «Անի» - «Փյունիկ 2»

Մինչև մրցաշրջանի երկրորդ հատվածի մեկնարկը «Անին» նախատեսում է անցկացնել ևս մի քանի ստուգողական հանդիպում, որի մասին լրացուցիչ տեղեկություն կտրվի: 

Հիշեցնենք, որ Առաջին խմբի երկրորդ հատվածը մեկնարկում է փետրվարի 28-ին: 19-րդ տուրում «Անին» կհյուրընկալվի «Սևանին»: 





  Լրահոս



Հայաստան


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0