TotalFootball.am


16.02.20 17:04

[ՊԱՇՏՈՆԱԿԱՆ] «Ալմերիայի» ֆուտբոլիստը տեղափոխվեց «Լոռի»


Վանաձորի «Լոռին» պայմանագիր է կնքել Ջիաննի Դանիելլե Ռոդրիգես Ֆերնանդեսի հետ, այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Լոռի» է տեղափոխվել ուրուգվայցի ձախ պաշտպան Ջիաննի Դանիելլե Ռոդրիգես Ֆերնանդեսը։

25-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբն իսպանական Սեկունդան ներկայացնող «Ալմերիան» էր։

Ռոդրիգեսը հանդես է եկել «Բենֆիկա Բ»-ում, Ուրուգվայի «Պենյարոլ», «Ֆենիքս», «Սուդ Ամերիկա», ինչպես նաեւ արգենտինական «Սան Մարտին» ակումբներում։

«Պենյարոլի» կազմում դարձել է Ուրուգվայի չեմպիոն։

Ռոդրիգեսի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր»,- գրված է հայտարարությունում:

 

 





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0