TotalFootball.am


18.02.20 21:16

Հայտնի է, թե երբ կկայանա Ֆուտզալ լիգայի Ա լիգայի եզրափակիչը


Ֆուտզալ լիգայի Ա լիգայի եզրափակիչը կկայանա փետրվարի 19-ին, այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

«Փետրվարի 15-ին և 16-ին կայացան Ֆուտզալ լիգայի Ա լիգայի մրցաշարի կիսաեզրափակիչ հանդիպումները: Գործող չեմպիոն ՀՊՏՀ-ն 6-3 հաշվով հաղթեց ՀԷՑ-ին, իսկ Էկո Վիլլը 7-1 հաշվով՝ Ֆալկոնս-2-ին:

Փետրվարի 19-ին` ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադահլիճում, կկայանան Ֆուտզալ լիգայի Ա լիգայի մրցաշարի վճռական հանդիպումները: Ժամը 19:00-ին երրորդ տեղի համար խաղում կմրցեն ՀԷՑ և Ֆալկոնս-2  թիմերը, իսկ ժամը 20:00-ին մրցաշարի հաղթողի կոչումը եզրափակչում կվիճարկեն գործող չեմպիոն ՀՊՏՀ-ն և Էկո Վիլլը:

Մրցաշարի հաղթողը հաջորդ մրցաշրջանում հնարավորություն կստանա մասնակցել ՀՖՖ հովանու ներքո անցկացվող ՀՀ ֆուտզալի Սուպերլիգայի առաջնությանը»,- գրված է հայտարարությունում։

 

 





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0