TotalFootball.am


25.02.20 18:03

Փորձ #3. Հայաստանի հավաքականի մարզչի և ապագայի մասին


Հայաստանի ազգային հավաքականը սկսած 2018 թվականից ունեցել է 4 մարզիչ՝ Արթուր Պետրոսյան, Վարդան Մինասյան, Արմեն Գյուլբուդաղյանց, Աբրահամ Խաշմանյան:  

2018 թվականի սեպտեմբերին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում ղեկավար կազմի փոփոխություն տեղի  ունեցավ: Արթուր Վանեցյանը դարձավ ՀՖՖ նախագահ, Արմեն Մելիքբեկյանը՝ ՀՖՖ Գլխավոր քարտուղար, իսկ Արմեն Նիկողոսյանը՝ փոխնախագահ: Դրանից հետո Վարդան Մինասյանը հրաժարական տվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից և «երկար» փնտրտուքների արդյունքում, արտասահմանցի մարզիչների հետ բանակցություններից հետո, միևնույնն է, գլխավոր մարզիչ նշանակվեց հայ մասնագետ Արմեն Գյուլբուդաղյանցը:

Картинки по запросу "արմեն գյուլբուդաղյանց"

Այս որոշումը ՀՖՖ ղեկավարության կողմից բացատրվեց գրեթե հետևյալ կերպ. «բոլոր արտասահմանցի մարզիչները հրաժարվեցին ընդունել հավաքականը և ստեղծված իրավիճում օպտիմալ տարբերակ էր Արմեն Գյուլբուդաղյանցի նշանակումը»: Կարճ ասած՝ մենք խայտառակ վատ վիճակում ենք, արտասահմանցիները չեն ցանկանում ռիսկի գնալ, մենք էլ որոշեցինք մեր կարծիքով՝ լավագույն տարբերակն ընտրել: Հասկացանք, ընդունեցինք և առաջին իսկ խաղում Հայաստան - Ջիբրալթար՝ 0:1: Նորից բացատրություններ, արդարացումներ և իրավիճակի պարզաբանում: Հաջորդ խաղում Հայաստան-Մակեդոնիա՝ 4:0: Ուրախություն, հրճվանք, ցնծություն... շարունակվեց այս ամենը Ջիբրալթարի նկատմամբ 6:2 հաշվով տոնած հաղթանակով: Թվում էր, թե իսկապես որոշակի կայություն ենք գտել, բայց դե հայ ենք չէ՞, ոնց կարելի է երկար ուրախանալ: Հաջորդ իսկ խաղում Լիխտենշտեյն-Հայաստան՝ 2:2: 

 

Սա սկիզբն էր: Ընթացքը՝ ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլը, հիշում ենք, ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ: Պարտություններ, հետո հաղթանակներ ու ինչպես միշտ ոչ-ոքի և էլի պարտություններ:

Արդյունքը՝ արդյունք չկա:

Այդ պարագայում արդեն անիմաստ է լինում հիշել Հունաստանի, Բոսնիա և Հերցեգովինայի նկատմամբ տոնած հաղթանակները, նախավերջին տուրում Հենրիխ Մխիթարյանի և Կամո Հովհաննիսյանի վնասվածքները: Փաստացի՝ կորցրել ենք ԵՎՐՈ 2020-ում հայտնվելու շանսերը, հերթական որակավորման փուլն արդյունքի տեսանկյունից տապալված է:  

 Картинки по запросу "armen melikbekyan"

Արմեն Գյուլբուդաղյանցը հեռացավ: Եկավ Աբրահամ Խաշմանյանը: Հայաստան-Հունաստան՝ 0:1 և Իտալիա-Հայաստան՝ 9:1: Ներքին լարվածություն, հասարակության կողմից նորից քննադատություն, ֆուտբոլիստների և մարզչի միջև տարաձայնություններ: Ու էլի ՀՖՖ ղեկավար կազմի փոփոխություն: Արթուր Վանեցյանին փոխարինեց Արմեն Մելիքբեկյանը: Գործկոմի նոր կազմի և Աբրահամ Խաշմանյանի հետ քննարկումների արդյունքում որոշվեց երկկողմ համաձայնությամբ խզել 52-ամյա մասնագետի պայմանագիրը: 

 

Այս պահին հավաքականը չունի գլխավոր մարզիչ: Մեր ընտրանին 2020 թվականի մարտի 26-ին՝ Տաշքենդում ընկերական խաղ կանցկացնի Ուզբեկստանի, իսկ մարտի 30-ին, Ալմաթիում Ղազախստանի հավաքականի հետ:  

Փաստացի ՀՖՖ ներկայիս ղեկավարության համար սա կլինի ազգային հավաքականի երրորդ գլխավոր մարզչի նշանակումը վերջին 18 ամիսների ընթացքում: Հուսանք՝ երրորդ փորձը հաջող կլինի: 

 Картинки по запросу "Արմեն Մելիքբեկյան"

Այս անգամ արդեն իրավիճակը լիովին տարբերվում է նախորդ երկուսից: Հիմա ունենք մեկ տարուց ավել աշխատող ՀՖՖ տեխնիկական տնօրեն, մինչև պաշտոնական մրցաշարի մասնակցելը չորս ընկերական խաղ անցկացնելու հնարավորություն, որից երկուսը, ինչպես նշեցի, արդեն պլանավորված են: Եվս երկուսը հնարավոր է անցկացնել մայիս-հունիս ամիսներին: Ի դեպ, վերջին անգամ նման իրավիճակ եղել էր 2018 թվականին, երբ նույն ժամանակահատվածում մեր հավաքականը 4 ընկերական խաղ անցկացրեց: Արդյունքը՝ խայտառակ: 

 

4 խաղ, 2 մարզիչ, ընդամենը 1 խփած գոլ 1 խաղում: «Ընկերական խաղեր չեն, ստուգողական են», «արդյունքը կարևոր չէ, փորձարկումներ են արվում»: Կլասիկ և ծեծված արտահայտություններ, որոնց «շնորհիվ» մենք միշտ ըմբռնումով ենք մոտեցել անմխիթար արդյունքներին: 

Картинки по запросу "Vardan Minasyan"

Սակայն միայն այս խաղերի հաշիվներին հայացք գցելով կարող ենք փաստել, որ թե՛ արդյունքի, թե՛ փորձարկումների տեսանկյունից դրանք ոչինչ չտվեցին: 

 

Փորձ #3. նոր մարզիչը

Ի՞նչ են անում այս պարագայում այլ երկրներում: Կա 3 տարբերակ՝ 

1) լիովին թարմացնել և երիտասարդացնել հավաքականի կազմը 

Այս դեպքում մոտակա մրցաշարը դառնում է անցումային: Արդյունքի մասին մոռանում ենք և փորձում խաղ կառուցել, հավաքականից ստանալ թիմ, որը կունենա հիմք:  

2 ) В бой идут одни «старики» տարբերակը 

Այն, ինչ արեց Արմեն Գյուլբուդաղյանցը ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլի ընթացքում: Արդյունքում՝ այս տարբերակն էլ չաշխատեց:

3) Միքսել փորձառուներին և երիտասարդներին 

Այս դեպքում հույսեր կապում ենք ոչ թե լրիվ անփորձների կամ վետերանների, այլ նրանց միավորելով, ստանում ենք նոր թիմ:  

Ո՞րն է համապաստախանում մեր հավաքականին այս պահին 

 

Կարծում եմ՝ 3-րդ տարբերակը: Մենք ունենք ֆուտբոլիստներ, որոնք դուրս են եկել երիտասարդ տարիքից, բայց դեռ վետերան չեն: Նրանցից կարելի է ստանալ կորիզ, որն էլ կլրացվի երիտասարդների և նոր անունների շնորհիվ: Մեր հավաքականը վերջին տարիներին տուժում է անկայուն կազմի պատճառով: Մրցակցությունը ֆուտբոլում՝ նույնիսկ հավաքականում, մեծ տեղ ունի: Ամբողջ աշխարհում՝ եվրոպական գրեթե յուրաքանչյուր ակումբում ու հավաքականում կարելի է գտնել դեպքեր, երբ թիմում խաղում են 18-21 տարեկաններ, որոնք հենց տվյալ շանսն օգտագործելով են աչքի ընկել: Իսկ մեր մոտ լրիվ հակառակն է: Նույնիսկ ներքին առաջնությունում ֆուտբոլիստը շանս չի ստանում: Մարզիչները վախենում են, մտածում են արդյունքի մասին, ռիսկի չեն դիմում, ընտրում են փորձված տարբերակը՝ նախապատվությունը տալով 28-32 տարեկան խաղացողին, որը գոնե ստաբիլ 3 անգամ է սխալ թույլ տալիս 1 խաղում, ոչ թե երիտասարդների, որոնք 0-ից մինչև 6 առանցքային սխալ թույլ կտան 1 խաղում: Բայց երիտասարդների դեպքում ավելի մեծ է հավանականությունը, որ նրանք կշտկեն իրենց սխալները: Նրանք դեռ աճելու, զարգանալու և սովորելու տեղ ունեն: Սակայն հայ մարզիչները, կարծես թե, այդպես չեն մտածում: Ընդհակառակը, ինչպես «Կարգին հաղորդման» հայտնի սկետչում է ասվում. «Արի սրան վեկալենք, էսի իրա չափը չոտկի գիտի՝ մի վեդրո»: 

 

Նույն իրավիճակն էլ մեր ֆուտբոլում է:  

Եզրափակելով նշեմ, որ իմ կարծիքով՝ մեր հավաքականին անհրաժեշտ է այնպիսի մասնագետ, որը ընդհանրապես չի ճանաչում մեր խաղացողներին: Այսինքն՝ նրա ընտրությունը միշտ կձևավորվի տվյալ ժամանակահատվածում ֆուտբոլիստների ցուցադրած խաղի, այլ ոչ թե հուշերի ու երբեմնի հաջողությունների հիման վրա: 

Այսինքն, եթե հավաքին նախորդող որոշակի ժամանակահատվածում նույն դիրքում խաղացող 23 տարեկան X ֆուտբոլիստը (հիմա արդեն էլ ավելի քիչ թիվ կկազմեն ներքին առաջնությունից հավաքական հրավիրված ֆուտբոլիստները, քանի որ շատերն արդեն հանդես են գալիս արտասահմանում) ավելի լավ մարզավիճակում է, կայուն խաղաժամանակ է ստացել, աչքի է ընկել անհատական գործողություններով կամ օգտակար է եղել թիմին, կունենա հավաքական հրավիրվելու ավելի մեծ շանսեր, քան 28-32 տարեկան փորձառու Y խաղացողը, որը վերջին շրջանում կամ խաղաժամանակ ընդհանրապես չի ստացել, կամ էլ արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել: 

Հ.Գ. Հուսով եմ՝ ի տարբերություն երկու տարի առաջ Ավստրիայում կայացած խաղերի, Ղազախստանում և Ուզբեկստանում սպասվող հանդիպումների հեռարձակումը տեխնիկապես հնարավոր կլինի կազմակերպել: 

Միհրան Ալեքսանյան 





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0