TotalFootball.am


27.02.20 22:00

FAF. ՀՖՖ-ն և Խորեն Բայրամյանն ակտիվ բանակցությունների մեջ են


FAF երկրպագուական շարժման «В Контакте»-ի պաշտոնական էջը գրում է, որ ըստ իրենց տեղեկությունների՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանն ակտիվ բանակցությունների մեջ են: 

ՀՖՖ-ն նախկինում էլ է փորձել Հայաստանի ազգային հավաքական հրավիրել Բայրամյանին, սակայն ֆուտբոլիստը հրաժարվել էր, քանի որ Հայաստանի քաղաքացիություն ստանալու դեպքում Ռուսաստանում հանդես գալու ժամանակ կունենար լեգիոների կարգավիճակ: Ինչպես հայտնի է՝ ՌՊԼ-ում լեգիոներների խիստ սահմանափակում կա և այդ հանգամանքը կազդեր ֆուտբոլիստի՝ իր թիմի մեկնարկային կազմում հայտնվելու շանսերի վրա: 

Վերջերս պաշտոնապես հաստատվեց, որ հայ ֆուտբոլիստներն այլևս լեգիոներ չեն համարվի ԵՏՄ անդամ երկրների ներքին առաջնություններում: 

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգա նաև դարպասապահ Դավիթ Յուրչենկոն: 





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0