TotalFootball.am


05.05.20 15:37

ՀՖՖ-ն քննարկում է ընթացիկ մրցաշրջանում ԲԽ-ի ձևաչափի փոփոխման հարցը


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան քննարկում է Բարձրագույն խմբի ընթացիկ մրցաշրջանը մայիսի 23-ից վերսկսելու և հուլիսի 10-ին ավարտլեու հարցը: Այս մասին հայտնի է դարձել TotalFootball-ին: 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ընթացիկ մրցաշրջանն ավարտելու երկու տարբերակ է մշակել: Առաջինի համաձայն՝ ԲԽ-ի ձևաչափը մնում է անփոփոխ և 18-րդ տուրի ավարտից հետո մեկնարկում է առաջնության երկրորդ հատվածը, որտեղ միմյանց դեմ մրցում են 1-6 և 7-9 տեղերի թիմերը:  

Երկրորդ դեպքում առաջարկվում է փոխել ընթացիկ ձևաչափն ու անցկացնել երրորդ շրջափուլ, որի դեպքում 1-9 տեղերի թիմերը միմյանց դեմ մեկական հանդիպում կանցկացնեն, իսկ խաղացանկը կազմելիս տեղի կունենա վիճակահանություն, որպեսզի որոշվի, թե որ թիմերն են խաղերն անցկացնելու սեփական ստադիոնում: 

Երկու տարբերակի դեպքում էլ զուգահեռ նախատեսված է ավարտին հասցնել VBET Հայաստանի Գավաթի մրցաշարը: Պետք է խաղարկվեն կիսաեզրափակչի պատասխան խաղերն ու եզրափակիչը: 

ՀՖՖ-ն սպասում է այս տարբերակների վերաբերյալ ակումբների կողմից կարծիքների և առաջարկությունների, որից հետո որոշում կկայացվի:





  Լրահոս



Հայաստան


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0