TotalFootball.am


15.05.20 20:03

Բարձրագույն խմբի թիմերը կարող են մինչև 5 փոխարինում կատարել


Այսօր կայացած ՀՖՖ Գործկոմի նիստում հաստատվել էր Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության վերսկսման ժամկետը: Առաջնությունը կմեկնարկի մայիսի 23-ին: 

IFAB-ը (Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդ) ավելի վաղ հաստատել էր, որ մինչև ընթացիկ տարվա ավարտը ընթացքի մեջ գտնվող, կամ նոր մեկնարկող առաջնությունների թիմերը կարող են մինչև 5 փոխարինում կատարել հանդիպման ընթացքում: 

Ժամանակը չվատնելու համար փոխարինումներով կապված դադարները պետք է լինեն 3-ը: Այսինքն՝ յուրաքանչյուր թիմ 3 դադարի ընթացքում կարող է կատարել մինչև 5 փոխարինում: 

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում ևս կգործի այս կանոնը: Այս լուրը TF-ի հետ զրույցում հաստատեցին ՀՖՖ-ի մամուլի ծառայությունից: 





  Լրահոս



Հայաստան


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0