TotalFootball.am


28.06.20 23:53

[ՊԱՇՏՈՆԱԿԱՆ] Եղիշե Մելիքյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ


«Նոայի» դեմ խաղից հետո փոփոխություն է տեղի ունեցել «Ալաշկերտի» մարզչական շտաբում, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: 

 

««Ալաշկերտի» գլխավոր մարզիչ է նշանակվել Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, փորձառու մասնագետ Եղիշե Մելիքյանը:

Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում Մելիքյանը հանդես է եկել հայկական մի շարք ակումբներում` դառնալով Հայաստանի չեմպիոն, գավաթակիր և մեդալակիր, հաջողությամբ ներկայացրել է Ուկրաինայի «Մետալուրգ» (Դոնեցկ), «Ստալ», «Զարյա», «Կրիմտեպլիցա» և «Հովերլա» թիմերը: Դոնեցկը ներկայացնող ակումբի կազմում դարձել է Ուկրաինայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Հայաստանի ազգային հավաքականի կազմում ձախ եզրայինի դիրքում հանդես եկած Եղիշե Մելիքյանը անցկացրել է 30 հանդիպում:

2015-ին մարզչական կարիերան սկսած Եղիշե Մելիքյանը 5 տարի աշխատել է ուկրաինական ակումբներում:

«Ալաշկերտի» նոր գլխավոր մարզիչն աշխատել է Դոնեցկի «Մետալուրգի» Մ-19 և Մ-21 թիմերում, գլխավորել է «Ստալի» Մ-19 և Մ-21 թիմերը: 2017-ին Մելիքյանը գլխավորել է «Ստալի» գլխավոր թիմը:

2019 թվականի սեպտեմբերից 40-ամյա մասնագետն ընդգրկված էր «Լվովի» մարզչական շտաբում, իսկ նույն տարվա հոկտեմբերին գլխավորեց Ուկրաինայի Պրեմիեր լիգայում հանդես եկող ակումբը` կարճ ժամանակահատվածում բարելավելով թիմի խաղը և դիրքը մրցաշարային աղյուսակում: Հայ մասնագետն օրեր առաջ սեփական նախաձեռնությամբ լքել էր «Լվովի» գլխավոր մարզիչի պաշտոնը:

Եղիշե Մելիքյանն ունի ՈՒԵՖԱ-ի մարզչական PRO կարգի արտոնագիր, համակարգում էր Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից կազմակերպվող PRO արտոնագրի դասընթացները:

Հաջողություն և բեղմնավոր աշխատանք ենք մաղթում Եղիշե Մելիքյանին «Ալաշկերտի» գլխավոր մարզիչի պաշտոնում»:





  Լրահոս



Հայաստան


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0