TotalFootball.am


30.06.20 08:03

Օտուբանջո. «Երբեմն լավագույն ներողությունը դա իրավիճակը շտկելն է»


«Արարատ-Արմենիայի» հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն Instagram-ի իր էջում անդրադարձել է թիմի վերջին ելույթներին: Հայաստանի գործող չեմպիոնը ԲԽ-ի վերջին 3 խաղերում ընդամենը 1 միավոր է վաստակել: Թիմը նահանջել է երկրորդ հորիզոնական: 

«Այս վերջին շաբաթները շատ ծանր էին մեր համար: Որպես թիմ, միմյանց սխալները մատնացույց անելն թույլ չի տա շտկել իրավիճակը: Ինչ եղել է արդեն անցյալում է, իսկ լավագույնը՝ դեռ առջևում: Սա մեր երկրպագուների, ընտանիքների և սիրելիների համար է, որոնք հավատում են մեզ: Քիչ հանդիպումներ են մնացել: Երբեմն լավագույն ներողությունը դա իրավիճակը շտկելն է և մենք կանենք դա մնացած խաղերում: Շնորհակալություն, շարունակեք աջակցել»,- գրել է նիգերիացի ֆուտբոլիստը: 

«Արարատ-Արմենիան» և «Շիրակն» ունեն 45-ական միավոր, սակայն Գյումրին ներկայացնող թիմն է առաջատար, քանի որ առավելություն ունի անձնական խաղերում: 





  Լրահոս



Հայաստան


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0