TotalFootball.am


17.07.20 15:30

Խոակին Կապառոսը՝ լեգեոներների լիմիտի, հավաքականի նորեկների և այլ թեմաների մասին


Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը պատասխանել է լրագրողների հարցերին: 

«Իհարկե ցանկալի կլիներ, որ ավելի մեծ թվով հայ ֆուտբոլիստներ խաղային առաջնությունում: Ես զատ զարմացած էի, երբ  եղան դեպքեր, որ թիմերի հիմնական կազմում ոչ մի հայ ֆուտբոլիստ դաշտ դուրս չէր գալիս: Այս ամենը խանգարում է երիտասարդ և պատանի ֆուտբոլիստներին, որոնք շանս չեն ունենում իրենց դրսևորելու բազմաթիվ լեգեոներների պատճառով: 

Մենք հետևում էինք Սոլոմոն Ուդոյի խաղին: Նրա մասնակցությամբ մի շարք խաղեր ենք դիտել նախ՝ Իսպանիայում գտնվելու ընթացքում, այնուհետև Հայաստանում: Ես հետաքրքրվեցի արդյոք հնարավո՞ր է նրան հրավիրել հավաքական, ինչպես նաև արդյոք նա ցանկանո՞ւմ է խաղալ Հայաստանի հավաքականում: Հավաքականում խաղալու համար նվիրվածությունը շատ կարևոր է: 

Մենք հետևում ենք բոլոր հայ ֆուտբոլիստների խաղին: Ինչ վերաբերվում է «Գանձասարի» կիսապաշտպան Վբեյմար Անգուլոյին, ապա եթե նրա վերաբերյալ էլ որոշում լինի, ապա մենք կվարվենք նույն կերպ, ինչ Սոլոմոն Ուդոյի դեպքում: Հավաքականի հնարավոր նորեկների մասին խոսելիս չէի ցանկանա անդրադառնալ առանձին անունների, քանի դեռ հստակ ոչինչ չկա: 

Այս ընթացքում զրուցել եմ հավաքականի գրեթե 19-20 ֆուտբոլիստի հետ: Ինձ հաճելիորեն զարմացրել է նրանց վերաբերմունքը: Բոլորն էլ մեծ ցանկություն են հայտնել շարունակել իրենց ելույթները հավաքականի կազմում: 

Ալբանիայի և Քուվեյթի հետ ընկերական խաղերը մեզ օգտակար կլինեն, քանի որ դրանցում մասնակցություն կունենան այս ֆուտբոլիստները, որոնք քիչ են խաղացել հավաքականում: Դրանով մենք ավելի լավ կծանոթանանք նրանց խաղին և որակներին: 

Մենք պետք է քայլ առ այլ շարժվենք առաջ: Եթե կարողանանք համապատասխան ցանկությամբ մոտենալ յուրաքանչյուր խաղի, ապա մեծ առաջընթաց կունենանք: Մենք պետք է վստահ լինենք, որ կարող ենք մրցակցել ցանկացած մրցակցի դեմ: 

Չեմ պատրաստվում խոսել մեր հավաքականի թույլ կողմերի մասին, քանի որ վստահ եմ, որ մակեդոնացիները հետևում են այս ասուլիսին: Մենք պետք է հանգստություն և սառնասրտություն պահպանենք և շարժվենք առաջ: Ոչ մի թիմ իդեալական չէ: Ոչ «Ռեալը», ոչ «Բարսան», «Ման. Սիթին» կամ Մյունխենի «Բավարիան»: 

Երևանում կայացած Իտալիայի դեմ հանդիպումը տպավորիչ էր: Ճիշտ է Հայաստանի հավաքականը պարտվեց, բայց թիմային ոգի դրսևորեց»,- ասել է Խոակին Կապառոսը: 





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0