TotalFootball.am


28.07.20 15:32

[ՊԱՇՏՈՆԱԿԱՆ] «Արարատը» ևս երկու նորեկ ունի


«Արարատը» հայտարարել է հերթական տրանսֆերների մասին: 

«Ուրախ ենք տեղեկացնել, որ ՖԱ «Արարատը» պայմանագրեր է կնքել պաշտպաններ Քրսիտիան Խիմենեսի և Հրայր Մկոյանի հետ: Խիմենեսը «Արարատի» կազմը համալրել է «Լոռիից», իսկ Մկոյանի վերջին ակումբը եղել է «Շիրակը»:

33-ամյա պաշտպանը Հայաստանում հանդես գալու ահռելի փորձ ունի: Նախկինում խաղացել է «Ուլիս», «Միկա» ակումբներում, պաշտպանել է «Ալաշկերտի», «Գանձասար-Կապանի», «Արարատ-Արմենիայի» գույները, ինչպես նաև հանդես է եկել «Արարատում»: Մկոյանը հարուստ կարիերայի ընթացքում եղել է նաև «Էսթեղլալ», «Բուդեյովիցե», «Սպարտակ Նալչիկ» ակումբներում:

Հայաստանի ազգային հավաքականում անցկացրել է ավելի քան 40 հանդիպում: Քրիստիան Խիմենեսը մինչ «Լոռի» տեղափոխվելը հանդես է եկել իսպանական «Ալկալա» ակումբում:

ՖԱ «Արարատը» բարի գալուստ և հաղթանակներ է մաղթում Խիմենեսին և Մկոյանին»:





  Լրահոս



Հայաստան


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0