TotalFootball.am


30.07.20 18:13

Արշակ Կորյանը հանդես կգա Հայաստանի հավաքականում


«Խիմկիի» կիսապաշտպան Արշակ Կորյանը հանդես կգա Հայաստանի հավաքականում: 

Կորյանը նախկինում խաղացել է Ռուսաստանի մինչև 16, 17, 18, 19 և 21 տարեկանների հավաքականներում, ինչպես նաև՝ Հայաստանի Մ-17 հավաքականում:

ՀՖՖ պաշտոնական կայքի հետ իր առաջին զրույցում Արշակ Կորյանը կիսվել է հավաքական հրավիրվելու հետ կապված իր տպավորություններով.

«Հայաստանի ազգային հավաքականի կազմում հանդես գալը մեծ պատիվ և հպարտություն է։ Խաղադաշտում, ինչպես միշտ, կներդնեմ ողջ ուժերս՝ թիմին օգտակար լինելու համար։ 

Շփվել եմ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ։ Նա հարցրեց, թե ինչպես եմ ինձ զգում, նշեց, որ հետևել է իմ խաղին և շատ է ցանկանում որ հանդես գամ ազգային հավաքականում։ Ես զգացի, որ նա շատ դրական անձնավորություն է և տրամադրված է լավ արդյունքների հասնել ազգային հավաքականի հետ։ Ես նույնպես կփորձեմ իմ ներդրումն ունենալ այդ հարցում»:

Արշակ Կորյանը ծնվել է 1995 թվականի հուլիսի 17-ին՝ Ռուսաստանի Սոչի քաղաքում։ Իր կարիերայի ընթացքում հանդես է եկել հետևյալ թիմերում․

«Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան) - 2013-2014

«Վիտես» (Նիդեռլանդներ) - 2015-2017
«Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան) - 2017
«Խիմկի» (Ռուսաստան) - 2018 -»:





  Լրահոս



Հայաստան


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0