TotalFootball.am


02.08.20 12:06

Դենիս Զմեու. «Կարծում եմ՝ ԲԽ-ի թոփ 6 թիմերում միջին աշխատավարձը 3-4 հազար դոլար է»


«Արարատ-Արմենիայի» ֆիզպատրաստվածության մարզիչ մոլդովացի Դենիս Զմեուն prosport.ro-ի հետ զրույցում խոսել է Հայաստանի և հայկական ֆուտբոլի մասին: 

-Որքա՞ն է կազմում միջին աշխատավարձը Հայաստանի առաջնությունում: 

- Բոլոր թիմերն էլ սկսել են ներդրումներ անել: Կարծում եմ՝ փլեյ-օֆֆ դուրս եկած բոլոր թիմերում էլ (թոփ-6) միջին աշխատավարձը կազմում է 3-4 հազար դոլար: Դա էականորեն քիչ է, քան Ռումինիայի Լիգա 1-ում, բայց վստահեցնում եմ, որ չի կարելի ասել, թե Հայաստանի առաջնությունը զգալիորեն զիջում է իր մակարդակով: Եթե հիշում եք նախորդ տարի «Ալաշկերտը» Եվրոպա լիգայում մրցում էր «Ստյաուայի» հետ: Առաջին խաղը տանը պարտվեց 3:0, սակայն Ռումինիայում հաղթեց 3:2 հաշվով: 

- Ինչպիսի՞ն է կյանքը Երևանում: Դուք հարմարվե՞լ եք քաղաքին: 

- Ինձ և ընտանիքիս շատ է դուր գալիս Երևանը: Մարդիկ այստեղ սիրալիր և հարգալից են, ինչպես մոլդովացիները: Եթե զբոսաշրջիկը խնդրում է ճանապարհը ցույց տալ, ապա նրանք ոչ միայն ցույց են տալիս, այլ ձեռքից բռնած ուղեկցում են, նույնիսկ եթե գործեր ունեն: Նրանք շատ հարգալից են: Նույնիսկ չեմ խոսում հայկական ուտեստների մասին, որոնք նույնպես շատ լավն են»: 





  Լրահոս



Հայաստան


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0