TotalFootball.am


14.08.20 15:35

Յուսուֆ Օտուբանջո. «Մենք կարող ենք մրցակցել «Օմոնիայի» հետ»


Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիայի» նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն kick442.com-ին տված հարցազրույցում խոսել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում սպասվող «Օմոնիայի» դեմ խաղի մասին: 

«Ոչ մի թիմի չպետք է թերագնահատել, սակայն լավ է, որ մեզ որպես մրցակից բաժին է հասել «Օմոնիան»: Մենք կարող ենք մրցակցել նրանց հետ և սպասում ենք լավ խաղի: 

Մենք ուրախ ենք ոչ միայն Չեմպիոնների լիգայի որակավորման փուլին մասնակցելու, այլ նաև չեմպիոնական տիտղոսի համար: Մրցաշրջանի ավարտից 2 շաբաթ առաջ թիմի համար դժվար շրջան էր: Շնորհակալ եմ աստծուն, որ ամեն ինչ փոխհատուցվեց: 

Սա իմ առաջին տիղոսը չէր և վերջինն էլ չի լինի»,- ասել է Օտուբանջոն: 

Նիգերիացի ֆուտբոլիստը հույս ունի, որ «Արարատ-Արմենիայի» կազմում Չեմպիոնների լիգայում խաղալով, կկարողանա տեղ վաստակել իր երկրի ազգային հավաքականի կազմում: 





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0