TotalFootball.am


16.09.20 16:22

Ալեքսանդր Կարապետյանը՝ հավաքականում լավագույն գոլի, մորուքը սափրելու և Բայրամյանի հետ ընկերության մասին


Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Տամբովի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը Sovsport-ին տված հարցազրույցում խոսել է հավաքականում իր ելույթների մասին: 

«Հավաքականում ցանկացած գոլ ավելի էմոցիոնալ կերպով ես ընդունում, քանի որ պաշտպանում ես երկրիդ գույները: Հավաքականի խաղերին հետևում են միլիոնավոր հայեր ամբողջ աշխարհում: Հաջող խաղերից հետո քեզ սկսում են գրել Արգենտինայից, Մեքսիկայից, Լոս-Անջելեսից, Կանադայից: Դա շատ է ուրախացնում: 

Հավաքականում խփած գոլերից կառանձնացնեմ նախորդ աշնանը Իտալիայի դարպասը խփած գոլս: Այդ գոլից հետո աշխարհի բոլորը հայերը ինձ հիշում են, քանի որ Իտալիային բոլորը չէ, որ գոլ են խփում: Այդ խաղում նաև կարմիր քարտ ստացա: 

- Այդքան էլ լավ չեք խոսում հայերեն, քանի որ մեծացել եք Վրաստանում, իսկ հետո ապրել Գերմանիայում: Բայց մայիսին խոստացել էիք, որ սովորելու եք հիմնը: Ստացվե՞ց: 

-Այո, այո: Ճիշտ է, անհանգստացել էի և ամեն ինչ մոռացել, երբ երգում էի: Բայց կարևորն այն է, որ տեսախցիկը ցույց տվեց, որ շարժում եմ բերանս: Խոստումս կատարել եմ (ծիծաղում է,- խմբ.): 

- Ի՞նչ կասեք Արշակ Կորյանի և Խորեն Բայրամյանի մասին: Նրանք ուժեղացրե՞լ են Ձեր հավաքականը: 

- Իհարկե: Բացի այդ, մարդկային տեսանկյունից էլ նրանք հիանալի տղաներ են: Մենք ընկերացել ենք: Ես նույն համարում էի ապրում Բայրամյանի հետ: Մենք միշտ ծիծաղում էինք: Ծաղրում էինք միմյանց: Հիանալի էր: Կորյանը նույնպես շատ լավ ֆուտբոլիստ է: Նա ինձ հետ խաղում էր, փոխանցումներ էր կատարում: Մենք լավ էինք հասկանում միմյանց խաղադաշտում: 

- Ինչո՞ւ Մխիթարյանը չհրավիրվեց հավաքական: 

- Նա ասել էր, որ դեռ պատրաստ չէ: Նոր պայմանագիր էր ստորագրել «Ռոմայի» հետ: Սպասում ենք նրան հոկտեմբերին: 

- Հավաքանի ճամբարում հաճա՞խ էիք կորոնավիրուսի թեստ հանձնում: Որքա՞ն լուրջ էիք պահպանում կանոնները: 

- Երբ ժամանեցինք, մեզ սկզբից առանձին սենյակներում տեղավորեցին: Քանի դեռ թեստը չէինք հանձնել, չէր կարելի դուրս գալ համարից: Երբ արդեն պատասխանները եկան, կարելի էր համարում երկու ֆուտբոլիստով ապրել: Մինչ այդ մե սնունդ էին բերում համար: Այնպես որ ոչ մի ռիսկ չկար: 

- Ինչպե՞ս որոշեցիք մորուք պահել: 

- Ես բար ունեմ: Երբ մենք այն գնեցինք, սկսեցինք ընկերոջս հետ վերանորոգել այն: Կարելի է ասել, այնտեղ ապրեցինք 3 ամիս: Ամեն ինչ մենք էինք անում: Ժամանակ չկար նույնիսկ սափրելու: Եվ այդպես այս իմիջը ձևավորվեց: Բարի բացումից մեկ օր առաջ գնացի սրահ, որպեսզի սափրեմ այն, սակայն վարսահարդարն ասաց. «Ինչ՞ու, կարելի է այն ավելի գեղեցկացնել»: Եվ այդպես էլ ստացվեց: Բոլորը գոհ են: Այդպիսի իմիջ ստացվեց՝ բարի մորուքով ղեկավար (ծիծաղում է,- խմբ.): 

- Չե՞ք ցանկանում սափրել այն: 

- Ոչ, ոչ մի դեպքում: 





  Լրահոս



Հայաստան


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0