TotalFootball.am


16.09.20 19:48

Վակուլենկո. «Վաղը կխաղանք մարզչի, երկրպագուների և հաղթանակի հասնելու համար»


«Արարատ-Արմենիայի» պաշտպան Սերգեյ Վակուլենկոն Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի «Ֆոլա Էշի» դեմ խաղից առաջ կիսվել է սպասելիքներով: 

«Իհարկե մարզչական շտաբը ցույց է տվել մեզ մրցակցի խաղի թույլ կթողմերը: Կարծում եմ՝ շատ լավ պատրաստ ենք վաղվա խաղին ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեպես: 

Չնայած նրան, որ նախորդ խաղերում արդյունքը բավարար չի եղել, կարծում եմ, որ մենք լավ ֆուտբոլ ենք ցուցադրել և շատ դեպքերում տիրում էինք նախաձեռնությանը: Երբեմն նույնիսկ մեր բախտը շատ դեպքերում չէր բերում: 

Կարծում եմ՝ վաղը ցույց կտանք այն ֆուտբոլը, որը ցանկանում են տեսնել երկրպագուները և վերջապես կհասնենք դրական արդյունքի: Մենք կպայքարենք մարզչի, երկրպագուների և հաղթանակի համար: 





  Լրահոս



Հայաստան


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0