TotalFootball.am


16.09.20 19:57

Դավիդ Կամպանյա. «Մրցակիցը կփորձի խաղալ հակագրոհներով»


«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյան Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի «Ֆոլա Էշի» դեմ խաղից առաջ կիսվել է սպասելիքներով: 

««Ֆոլա Էշը» շատ լավ թիմ է, որը ուժեղ է ֆիզիկապես: Նրանք իրենց առաջնությունում խաղում են պաշտպանությունից: Վաղվա խաղում նույնպես կարծում եմ՝ այդպես կլինի և նրանք կփորձեն խաղալ հակագրոհներով: 

Հումանեսը բաց կթողնի այս խաղը քանի որ որակազրկված է և Դամչևսկին վնասվածք ունի: Մյուս ֆուտբոլիստները պատրաստ են խաղին: 

Մենք ֆիզիկապես լիարժեք պատրաստ ենք: Զգում ենք, որ ճիշտ ճանապարհի վրա ենք: 

Ջեյսոն Մարտինեսը հիանալի ֆուտբոլիստ է: Նա ունիվերսալ խաղացող է, որը կարող է խաղալ ինչպես հարձակման գծում, այնպես էլ կիսապաշտպանությունում: Նա շատ արագ և խելացի ֆուտբոլիստ է: Կարծում ենք, որ Մարտինեսը մեզ մեծ օգուտ կտա: 





  Լրահոս



Հայաստան


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0