TotalFootball.am


22.09.20 14:06

«Արարատի» Ձորաղբյուրի մարզաբազան ժամանակակից խաղադաշտեր կունենա


Ձորաղբյուրի մարզաբազան ժամանակակից խաղադաշտեր կունենա: Այս մասին հայտնում է «Արարատի» մամուլի ծառայությունը:

Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող «Արարատի» մարզաբազայում սկսվել են շինարարական աշխատանքներորոնց արդյունքում ակումբը կունենա բնական խոտածածկով երկու բարձրակարգ խաղադաշտ:

Առաջին փուլում հեռացվում է երկար տարիներ «Արարատին» ծառայած խոտածածկը, որը որպես կանչապատման հումք «Արարատն» անհատույց տրամադրում է Երևանի քաղաքապետարանին՝ քաղաքի բարեկարգման համար:

Աշխատանքների հաջորդ փուլում խաղադաշտերում կտեղադրվի ժամանակակից ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգեր և արդեն հաջորդ տարվանից «Արարատը», որն ունի հիանալի վայրում տեղակայված գեղեցիկ մարզաբազա, ստիպված չի լինի վարձակել այլ խաղադաշտեր:

Ակումբը կկարողանա լիարժեք կազմակերպել մարզումային պրոցեսը սեփական մարզաբազայում:





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0