TotalFootball.am


23.09.20 15:26

Դավիդ Կամպանյա. «Մրցակիցը շատ լավ խաղացողներ ունի և բալանսավորված թիմ է»


«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյան ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի «Ցելյեի» դեմ խաղից առաջ կիսվել է սպասելիքներով: 

««Ցելյեն» շատ հետաքրքիր թիմ է: Ունեն շատ լավ խաղացողներ և բալանսավորված թիմ են: Կարծում եմ՝ տակտիկապես հետաքրքիր խաղ կլինի: 

Ֆուտբոլը ազգություն չի ճանաչում: Ամեն ինչ կախված է ելույթներից: Մենք չենք նայում ազգություններին մեկնարկային կազմն ընտրելիս: Ամեն ինչ կախված է նրանց խաղից և հնարավորություններից: 

Չեմ ուզում մտածել հաջորդ փուլի հնարավոր խաղի՝ «Ցրվենա Զվեզդայի» դեմ հանդիպման մասին: Կենտրոնացած եմ միայն վաղվա խաղի վրա: 

Ունենք տարբերակներ ձախ պաշտպանի դիրքում: Կտեսնենք, թե ինչ որոշում կկայացնենք այդ դիրքի համար: Այս պահին չեմ ուզում խոսել այդ մասին: 

Միայն Ալեքսն է որակազրկված, մյուսները պատրաստ են վաղվա խաղին: 





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0