TotalFootball.am


23.09.20 20:22

«Ցելյեի» մարզիչը՝ «Արարատ-Արմենիայի» դեմ խաղի մասին. «Գիտենք, որ դժվար խաղ է սպասվում»


Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի «Արարատ-Արմենիայի» դեմ խաղից առաջ սլովենական «Ցելյեի» գլխավոր մարզիչ Դուշան Կոսիչը խոսել է սպասվող հանդիպման մասին: 

«Մենք լավ չենք մեկնարկել այս մրցաշրջանում և արդյունքները գոհացնող չեն, բայց դա նորմալ է, քանի որ երբեմն դուք բարձրանում եք, երբեմն իջնում: 

Մենք կփորձենք շտկել իրավիճակն ու ավելի լավ գործել: Մենք հնարավորություն ունենք մասնակցել այս մրցաշարին և ներկայացնել մեր երկիրը: Մենք ուզում ենք հաջողության հասնել: 

«Արարատ-Արմենիան» որակյալ խաղացողներ ունի և լավ թիմ է: Գիտենք, որ դժվար խաղ է սպասվում: Պետք է առավելագույնս կենտրոնացված գործենք: 

«Մենք ուզում ենք մրցունակ և ագրեսիվ լինել ու կենտրոնացված գործել: Նրանք կարող են պատժել մեզ, եթե կենտրոնացված և ուշադիր չգործենք առաջինից մինչև վերջին րոպեն:

Տղաները լավ են մարզվել և պատրաստ են վաղվա խաղին: Մեկնարկային կազմի վերաբերյալ որոշում կկայացնենք ավելի ուշ: 

Այստեղ հեշտ խաղեր չեն լինում: Ես մի շարք հանդիպումներ եմ դիտել Հայաստանի առաջնությունից, որը բավականին լավ առաջնություն է: Այնտեղ անհատապես ուժեղ ֆուտբոլիստներ կան»:  

 





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0