TotalFootball.am


28.09.20 22:11

«Ցրվենա Զվեզդայի» տնօրեն. «Չեմ ուզում հայ ժողովրդի վիճակն օգտագործել մեր շահերի համար»


«Ցրվենա Զվեզդայի» գլխավոր տնօրեն Զվեզդան Տերզիչը հայտնել է, որ «Արարատ-Արմենիայի» դեմ խաղի վերաբերյալ վերջնական որոշում ՈՒԵՖԱ-ն կկայացնի սեպտեմբերի 29-ին: 

«Ես հավատում եմ, որ ՈՒԵՖԱ-ն կուսումնասիրի իրավիճակն ու առաջին հերթին ուշադրություն կդարձնի բոլոր կողմերի անվտանգությունն ապահելու տարբերակին և արդյունքում ճիշտ որոշում կկայացնի:

Ես կողմ եմ, որ այդ հանդիպումն անցկացվի Հայաստանում, քանի որ չեմ ուզում մեր սեփական շահերի համար օգտագործել հայ ժողովրդի վիճակը: Եթե վիճակահանությունը որոշել է, որ մենք երրորդ անգամ պետք է խաղանք հյուրի կարգավիճակում, ապա այդպես էլ թող լինի: Եթե մենք ավելի լավն ենք, ինչին ես չեմ կասկածում, ապա «Ցրվենա Զվեզդան» կհաղթի որտեղ էլ որ խաղա: Մենք կգնանք ու կհաղթենք»,- Տերզիչի խոսքն է մեջբերել Dnevnik.rs-ը:  





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0