TotalFootball.am


30.09.20 11:53

Բագրատ Նավոյան. ««Ալաշկերտը» պատրաստ է հնարավոր ամեն ինչով օգնություն ցուցաբերել մեր հզոր բանակին և զինվորներին»


««Ալաշկերտի» հիմնադիր-սեփականատեր Բագրատ Նավոյանի ուղերձը:

«Սիրելի հայրենակիցներ, ինչպես գիտեք, ֆուտբոլում ներկայումս դադար է հայտարարված: «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը պատրաստ է հնարավոր ամեն ինչով օգնություն ցուցաբերել մեր հզոր բանակին և զինվորներին` անհրաժեշտության դեպքում` ընդհուպ մինչև սահման մեկնելը: Հայաստանի անխուսափելի հաղթանակում իրենց փոքրիկ, բայց ի սրտե ավանդն են ցանկանում ունենալ նույնիսկ մեր արտասահմանցի ֆուտբոլիստները:«Ալաշկերտի» ակումբային ավտոբուսն արդեն տրամադրված է Երևան - Արցախ և հակառակ ուղղությունով մարդկանց և անհրաժեշտ իրեր տեղափոխելու համար:

ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ»:





  Լրահոս



Հայաստան


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0