TotalFootball.am


01.10.20 22:53

«Արարատ-Արմենիան» պարտվեց «Ցրվենա Զվեզդային» ԵԼ-ի փլեյ-օֆֆում


Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆում 1:2 հաշվով պարտվեց սերբական «Ցրվենա Զվեզդային»: Կիպրոսում կայացած խաղում «Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգրի համար պայքարում զիջեց «Ցրվենա Զվեզդային»: 

Հանդիպման հաշիվը 45-րդ րոպեին բացեց Ալեքսանդր Կատայը: 60-րդ րոպեին Ֆալչինելին կրկնապատկեց իր թիմի առավելությունը: 72-րդ րոպեին «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Մայիլսոն Լիման կրճատեց հաշվի տարբերությունը: 

Այսպիսով՝ «Արարատ-Արմենիան» երկրորդ տարին անընդմեջ հասավ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ, սակայն չկարողացավ խմբային փուլի ուղեգիր նվաճել: 





  Լրահոս



Հայաստան


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0