TotalFootball.am


18.10.20 13:24

«Շիրակը» սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ է ուղարկել Արցախ


«Շիրակի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ ակումբը երեկ սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ է ուղարկել Արցախ: 

««Շիրակ» ՖԱ-ն այս ծանր օրերին շարունակում է հետևել մեր համազգային գաղափարախոսությանը: Երեկ 8-րդ տուրի հանդիպումից առաջ մեր փոքրիկ լուման ներդրեցինք նաև Արցախցիներին ու մեր քաջարի Զինվորներին սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ մատակարարելու հարցում:

Ուզում ենք նշել, որ մեր վնասվածք ստացած ֆուտբոլիստները՝ Արման Ասլանյան և Ավո Լեյբ Ժունիորը, ովքեր բաց էին թողնելու հանդիպումը, պատրաստակամություն հայտնեցին որպես կամավորներ մասնակցել ուղարկվող ապրանքների հավաքագրման և մեքենաներում դրանց տեղավորմանը:

Գործընթացին նաև մասնակցում էր մեր թիմի թարգմանիչ Հարություն Հարությունյանը:

Մենք ուժեղ ենք միասին»: 





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0