TotalFootball.am


26.10.20 17:48

«Շիրակը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Ալաշկերտի» հետ


VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի խաղում «Շիրակը» սեփական հարկի տակ ընդունել էր «Ալաշկերտին»: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով:

Հանդիպման հաշիվը բացվեց առաջին խաղակեսում. «Ալաշկերտին» առաջ մղեց Դավիդ Դավիդյանը: Արամ Մուրադյանը երկրորդ խաղակեսում խփեց պատասխան գոլն ու փրկեց իր թիմին պարտությունից:

Այս խաղից հետո «Ալաշկերտը» 9 միավորով երկրորդ հորիզոնականում է, «Շիրակն» ընթացիկ մրցաշրջանում վաստակեց երկրորդ միավորն ու մնում է վերջին հորիզոնականում:





  Լրահոս



Հայաստան


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0