Այսօր՝ հոկտեմբերի 30-ին նշանակված VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի «Արարատ-Արմենիա» - «Ալաշկերտ» խաղը չի կայանա: Այս մասին հաղորդվում է ՀՖՖ պաշտոնական կայքում:
«Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, հաշվի առնելով «Ալաշկերտ» ՖԱ-ի 4 ֆուտբոլիստների կորոնավիրուսի թեստի դրական պատասխանները, VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ հոկտեմբերի 30-ն նշանակված 10-րդ մրցափուլի «Արարատ-Արմենիա»-«Ալաշկերտ» հանդիպումը հետաձգվել է», - գրված է ՀՖՖ կայքում։