TotalFootball.am


15.11.20 12:39

Անգլիական ֆուտբոլի իրավական կողմի և կառուցվածքի մասին Դանիել Գիյի «Done Deal» գիրքը շուտով կհրատարակվի հայերեն


Հայաստանում և արտասահմանում սպորտային (ֆուտբոլային) իրավունքով մասնագիտացված «Արտ Լեգալ» իրավաբանական գրասենյակի ղեկավար, փաստաբան Արծրուն Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ Դանիել Գիյի «Done Deal» գիրքը շուտով կթարգմանվի հայերեն: 

«Մեծ ջանքերի և երկարատև բանակցությունների արդյունքում ձեռք եմ բերել բրիտանացի սպորտային իրավաբան Դանիել Գիյի «Done Deal» գրքի հեղինակային իրավունքը, և այն շուտով կհրատարակվի նաև հայերեն:

Գիրքը պատմում է անգլիական ֆուտբոլի մասին, առավելապես դրա իրավական կարգավորմանը և կառուցվածքին, անգլիական ֆուտբոլի առօրյային վերաբերող հարցերին, մի խոսքով հետաքրքիր գիրք է:

Նման գրքի և նման կերպ կրթական ծրագրերի ներմուծումը Հայաստանում և հայկական սպորտում անհրաժեշտություն է, քանի որ այն կարող է օգտակար լինել բոլորին՝ մարզիկներին, մարզիչներին, գործակալներին, լրագրողներին և պարզապես ֆուտբոլասեր հասարակությանը»: 

‼️Մեծ ջանքերի և երկարատև բանակցությունների արդյունքում ձեռք եմ բերել բրիտանացի սպորտային իրավաբան Դանիել Գիյի «Done...

Опубликовано Artsrun Badalyan Воскресенье, 15 ноября 2020 г.




  Լրահոս



Հայաստան


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0