TotalFootball.am


15.11.20 22:53

[ՎԻԴԵՈ] Հայաստանի հավաքականը կարևոր հաղթանակ տարավ Վրաստանի նկատմամբ


Ազգերի լիգայի C դիվիզիոնի 2-րդ խմբում Հայաստանի Ազգային հավաքականը հյուրընկալվելիս հաղթեց Վրաստանի ընտրանուն: 5-րդ տուրի հանդիպումը կայացավ Թբիլիսիի «Դինամո» մարզադաշտում և ավարտվեց 2-1 հաշվով:

Խաղի հաշիվը 33-րդ րոպեին բացեց Գևորգ Ղազարյանը: Գոլային փոխանցումն իր հաշվին գրանցեց Տիգրան Բարսեղյանը:

Մրցակիցը 65-րդ րոպեին 11-մետրանոցից հավասարեցրեց հաշիվը: Հայաստանի հավաքականը չդադարեց պայքարել և 86-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո մեր ընտրանուն առաջ մղեց Սարգիս Ադամյանը:

Այս խաղից հետո մեր ընտրանին 8 միավորով բարձրացավ 2-րդ հորիզոնական:





  Լրահոս



Հայաստան


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0