TotalFootball.am


15.11.20 23:23

Կապառոս. «Տղաները ցույց տվեցին, որ սեր ու քաջություն ունեն երկրի պատիվը պաշտպանելու համար»


Ազգերի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Վրաստանի հավաքականի նկատմամբ 2-1 հաշվով հաղթանակից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը պատասխանեց լրագրողների հարցերին:

«Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին: Հրաշալի հանդիպում անցկացրին: Նրանք ցույց տվեցին, որ մեծ սեր ու քաջություն ունեն իրենց երկրի պատիվը պաշտպանելու համար: Գիտեինք, որ բարդ էր լինելու, քանի որ մրցակիցը գերազանց հավաքական ունի: 5 տարի է՝ նույն մարզչի հետ են աշխատում: Մեր ֆուտբոլիստների կատարած աշխատանքը մեծ կարևորություն է ստանում նաև այս տեսանկյունից:

Այստեղից միանգամից կմեկնենք Կիպրոս: Մեզ բարդ խաղ է սպասվում նաև Մակեդոնիայի դեմ: Մեր խմբում հավասարություն է: Մակեդոնիայի դեմ խաղին էլ պատրաստվելու ենք նույն ցանկությամբ ու նպատակով, ինչպես այս խաղին: Գիտենք, որ առաջիկա մրցակիցը ևս ունի շատ լավ հավաքական, բայց մենք հաղթելու մեծ ցանկություն ունենք»:





  Լրահոս



Հայաստան


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0