TotalFootball.am


16.11.20 02:14

Վայս. «Հայաստանի հավաքականը 3 պահ ունեցավ ու 2 գոլ խփեց»


Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը մեկնաբանել է Հայաստանի հավաքականից կրած պարտությունը (1-2) Ազգերի լիգայի C լիգայի 2-րդ խմբի 5-րդ տուրի շրջանակում:

Հիշեցնենք, որ խաղը կայացավ Թբիլիսիում, մեր ընտրանու կազմում գոլեր խփեցին Գևորգ Ղազարյանն ու Սարգիս Ադամյանը:

«Մակեդոնիայից կրած պարտությունից հետո ես ասացի, որ հեռանում եմ, պայմանագիրս ավարտվում է: Ինչ վերաբերում է խաղին. առջևի գիծը խնդրահարույց է: Մենք պահեր ունեցանք, բայց չկարողացանք խփել: Մրցակիցն ունեցավ 3 պահ ու 2 գոլ խփեց: Հնարավոր է՝ դա նոր չէ, և այդպես եղել է առաջ, բայց այս մակարդակում չի կարելի սխալներ թույլ տալ:

Հայաստանի հավաքականը լավ խաղացողներ ունի՝ Ղազարյանը, Սարգիս Ադամյանը, որը խաղում է «Հոֆենհայմում»: Եթե նրանց 1 շանս տան, նրանք գոլ կխփեն, բայց մենք չենք կարողանում 10 պահից խփել, 5 շատ վտանգավոր պահից խփել:

Կարծում եմ՝ մենք այսօր պարտվեցինք կարգապահության և հարձակման գծում որակի բացակայության պատճառով:

Ողբերգություն է, որ ես պարտվել եմ Հայաստանի հավաքականի դեմ 4 խաղից 3-ում»:





  Լրահոս



Հայաստան


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0