TotalFootball.am


17.11.20 17:22

Արտակ Գրիգորյան. «Եկել ենք կարևոր խաղում հաղթելու. մարտական ենք տրամադրված»


Նոյեմբերի 18-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի այս խաղարկության վերջին հանդիպումը՝ Նիկոսիայում ընդունելով Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին:

Խաղին ընդառաջ այսօր՝ նոյեմբերի 17-ին, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը պատասխանել է լրագրողների հարցերին.

«Վրաստանի հավաքականի նկատմամբ հաղթանակը շատ կարևոր էր: Ուզում էինք մեր ազգին ուրախություն պատճառել: Նաև միավորների առումով էր կարևոր հաղթանակ: Բարձր տրամադրությամբ եկել ենք Կիպրոս, որ հաղթենք Հս. Մակեդոնիային շատ կարևոր խաղում: Բոլոր տղաների տրամադրվածությունը շատ լավ է, մարտական:

Երկու հենակետային կիսապաշտպանով խաղալու դեպքում շատ դժվար է, որովհետև մեծ ծավալի աշխատանք ես տանում: Հուսով եմ, այս տակտիկան արդարացրեց իրեն, շատ լավ խաղացինք: Այս խաղում, հուսով եմ, մարզիչը կորոշի, թե ինչպես կխաղանք»:





  Լրահոս



Հայաստան


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0