TotalFootball.am


17.11.20 17:25

Կապառոս. «Տղաները հոգնած են. վաղվա խաղը տիտանական աշխատանք է պահանջելու»


Նոյեմբերի 18-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի այս խաղարկության վերջին հանդիպումը՝ Նիկոսիայում ընդունելով Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին:

Խաղին ընդառաջ այսօր՝ նոյեմբերի 17-ին, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը պատասխանել է լրագրողների հարցերին.

«Մեր տրամադրության տակ այն ֆուտբոլիստներն էին, որոնց հետ կարող էինք խաղալ այս մարտավարությամբ: Պետք է պրեսինգի դիմեինք: Եվ Ադամյանի, և՛ Կարապետյանի աշխատանքը հրաշալի էր: Ես փորձել էի ամեն ինչ անել, որ թիմը լիներ կենտրոնացած:

Ամենակարևոր խնդիրը, որ հիմա ունենք, ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակը վերականգնելն է: Ֆիկական առումով շատ ուժեղ չենք: Պետք է տեսնենք՝ ինչպես կվերականգնվեն նրանք, քանի որ վաղվա խաղը տիտանական աշխատանք է պահանջելու: Ֆուտբոլիստներ կան, որ շատ հոգնած են: Բայց պետք է վստահենք նաև նրանց, ովքեր դուրս են գալու խաղադաշտ, քանի որ շատ կարևոր խաղ է սպասվում:

Խաղադաշտում Գևորգը ցույց տվեց, որ առաջնորդի մեծ ունակություններ ունի: Նա խաղի ընթացքում շատ մեծ աշխատանք կատարեց: Գևորգն այն ֆուտբոլիստներից է, որոնց պետք է հետևենք, որպեսզի հասցնեն վերականգնվել վաղվա խաղի համար:

Ցավալի է, իհարկե, որ Հայաստանում չենք խաղալու: Լավ կլիներ, որ մեր մարզադաշտում խաղայինք: Բայց մենք մեր կողմից ամեն ինչ անելու ենք, որ հասնենք ցանկալի արդյունքի, որովհետև մի ամբողջ երկիր սպասում է մեր արդյունքին: Շատ կարևոր է նաև ամբողջ թիմի ու անձնակազմի գործադրած ջանքերը: Ֆուտբոլիստներ կան, որոնք իրենց թիմերում շատ խաղաժամանակ չեն ստանում, բայց երբ հագնում են հավաքականի մարզաշապիկը, շատ մեծ աշխատանք են կատարում: Հուսանք, որ վաղը կկարողանանք հասնել մեր ցանկալի արդյունքին»





  Լրահոս



Հայաստան


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0