TotalFootball.am


18.11.20 23:30

Հակոբ Հակոբյան. «Այս դժվար պահին սա շատ կարևոր հաղթանակ էր»


ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի վերջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը մրցեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ ու առավելության հասավ 1-0 հաշվով։

«Ուրարտուի» կիսապաշտպան Հակոբ Հակոբյանն այս խաղում նշեց իր նորամուտը ազգային հավաքականի կազմում, իսկ խաղից հետո ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է իր տպավորություններից․

«Չէի պատկերացնի, որ հավաքականում նորամուտս նման տպավորիչ հաղթանակով կնշանավորվի։ Էմոցիաներն այնքան շատ են, որ դժվարանում եմ խոսել խաղի մասին։ Շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին, այս դժվար պահին սա շատ կարևոր հաղթանակ էր»,- նշել է Հակոբյանը։





  Լրահոս



Հայաստան


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0