TotalFootball.am


18.11.20 23:44

Կապառոս. «Ֆուտբոլիստները պատմություն կերտեցին. այսօր հաղթեց Հայաստանը»


Հայաստանի Ազգային հավաքականը պատմության մեջ առաջին անգամ հաղթեց մրցաշարի խմբային փուլում: Ազգերի լիգայի C դիվիզիոնի 2-րդ խմբում մեր ընտրանին զբաղեցրեց առաջին հորիզոնականը՝ վերջին տուրում 1-0 հաշվով հաղթելով Հս. Մակեդոնիայի ընտրանուն:

Հաղթանակից հետո մեր ընտրանու գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը պատասխանել է լրագրողների հարցերին:

«Առաջին խաղակեսի որոշ դրվագներում մրցակիցը տիրում էր գնդակին, բայց երկրորդ կեսում մենք լավ պրեսինգի էինք դիմում։ Գոլից հետո թիմն ավելի մոտիվացվեց։ Շատ ուրախ եմ, շատ գոհ եմ։ Սա մեր մի քանի ամսվա աշխատանքի արդյունքն է:

Գիտենք՝ ինչ վատ իրավիճակների միջով ենք անցել, և ֆուտբոլիստներն էլ ունեին այդ զգացողությունը, բայց մտովի էլ շատ ուժեղ էին պատրաստված։ Շատ ուրախ եմ ֆուտբոլիստների, հայկական ֆուտբոլի համար, որովհետև քայլ առ քայլ այնպես ենք անում, որ հայկական ֆուտբոլը զարգանա։

Այսօրվա հաղթանակը շատ կարևոր էր։ Տեսանք, որ ֆուտբոլիստները պատմություն կերտեցին։ Երեկ իմացանք մեր կորուստների մասին, ինչը, բնականաբար, ազդեց թիմի վրա։ Բայց խոսում էինք պատմություն կերտելու հնարավորություն ունենալու մասին, այն մասին, որ հավաքականում խաղալն ու ակումբում խաղալը նույնը չեն, որ այստեղ հաղթում է մի ամբողջ երկիր․ այսօր հաղթեց Հայաստանը։ Եվ հենց նրանք էին գլխավոր դերերում։ Պատմություն կերտողները հենց նրանք էին։ Դրա համար էլ նրանք հավաքվեցին, հիանալի աշխատանք կատարեցին, ու շատ ուրախ եմ, որ այդ աշխատանքը փոխհատուցվեց»։





  Լրահոս



Հայաստան


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0