Հայաստանի Ազգային հավաքականի ու իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր դուբլն ու Ա Սերիայում թիմի հաղթանակը նվիրել է հայ հերոսներին:
«Մեր հայ հերոսների համար», - գրել է Մխիթարյանը սոցցանցի իր էջերում:
Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 22-ին, սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը տևած արցախյան պատերազմում հայրենիքի համար զոհված հայորդիների հիշատակության օրն էր, ինչի կապակցությամբ հայ առաքելական եկեղեցին հոգեհանգստյան կարգ կատարեց:
«Ռոման» 8-րդ տուրի խաղում Մխիթարյանի դուբլի շնորհիվ 3-0 հաշվով հաղթեց «Պարմային»:
For Our Armenian Heroes#StandingStrong#RomaParma@OfficialASRoma#DajeRomapic.twitter.com/hHwd6Czc8U
— Henrikh Mkhitaryan (@HenrikhMkh)November 22, 2020