«Ռոման» պաշտոնական կայքում մեկնարկել է նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունը:
Ամսվա լավագույնի կոչմանը հավակնում են Հենրիխ Մխիթարյանը, Լեոնարդո Սպինացոլան, Պեդրո Ռոդրիգեսն ու Ռոջեր Իբանեսը:
Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում նոյեմբերին կայացած 6 խաղերում (2-ը՝ Եվրոպա Լիգա) 6 գոլի հեղինակ է դարձել:
Այս պահին Մխիթարյանը բացարձակ առաջատար է 87 տոկոս ձայներով: Քվեարկությունը կավարտվի դեկտեմբերի 3-ին: