TotalFootball.am


03.12.20 22:09

Չեղարկվել է Հայաստանում և Ադրբեջանում միջազգային հանդիպումներ անցկացնելու արգելքը


Հայաստանում և Ադրբեջանում կրկին կարող են կայանալ ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի հանդիպումներ:

Այս որոշումը կայացվել է ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի՝ դեկտեմբերի 3-ին կայացած նիստի ընթացքում: Հաշվի առնելով երկու երկրների միջև նոյեմբերի 9-ին կնքված զինադադարը, ինչպես նաև առկա բոլոր հանգամանքները՝ ՈՒԵՖԱ-ն համարում է, որ երկու երկրներում այսուհետ առկա են ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի հանդիպումներ անցկացնելու բոլոր պայմաններն ու հնարավորությունները:

Այսպիսով, ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն չեղյալ է համարել Հայաստանում և Ադրբեջանում ՈՒԵՖԱ-ի մրցաշարերի անցկացման անհնարինության վերաբերյալ հոկտեմբերի 20-ին ընդունված որոշումը:





  Լրահոս



Հայաստան


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0