Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ անդրադարձել է մի շարք թեմաների:
Հայաստանի հավաքականի մասին
«Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի C դիվիզիոնի իր ենթախմբում հաղթող ճանաչվեց, նշանակալի հաջողություն էր, ինչի առումով շնորհավորում եմ մեր բոլոր երկրպագուներին, հայրենակիցներին:
Աննախադեպ էր այն իրավիճակը, որում հայտնվել էինք մենք: Բացի Covid-19-ով պայմանավորված վիճակից, վրա հասավ նաև պատերազմը: Մեր 2 տնային խաղերն անցկացվեցին արտերկրում: Մենք բոլորս այդ օրերին առաջին հերթին մտքով ռազամաճակատում էինք: Բացի այդ, եղավ նաև Covid-19-ով պայմանավորված դժվարությունները:
Շնորհակալություն եմ հայտնում բոլորին, որոնք նպաստեցին նման արդյունք գրանցելուն:
Ավելի մանրամասն՝ տեսանյութում: