Ա Սերիայի 16-րդ տուրում «Ռոման» 3-1 հաշվով հաղթեց «Կրոտոնեին»: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «գայլերի» կազմում աչքի ընկավ գոլային փոխանցմամբ ու անվրեպ իրացրած 11-մետրանոցով:
Խաղից հետո իտալական ԶԼՄ-ները տվել են ֆուտբոլիստների իրենց գնահատականները:
Corierre della Sera-ն Մխիթարյանի խաղը գնահատել է 7,5 բալ: IL Messaggero-ն ևս 7,5 բալով է գանահատել հայ կիսապաշտպանի խաղը: Gazzetta dello Sport-ից նույնպես Մխիթարյանը ստացել է 7,5 գնահատականը: IL Tempo-ն, La Repubblica-ն ու IL Romanista-ն հայ ֆուտբոլիստին տվել են 7 բալ: