TotalFootball.am


08.01.21 23:10

«Պրոֆեսոր». Corriere della Sera-ն՝ Մխիթարյանի մասին


Ա Սերիայի 16-րդ տուրում «Ռոման» 3-1 հաշվով հաղթեց «Կրոտոնեին»: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «գայլերի» կազմում աչքի ընկավ գոլային փոխանցմամբ ու անվրեպ իրացրած 11-մետրանոցով:

Իտալական հեղինակավոր Corriere della Sera պարբերականը, գնահատելով ֆուտբոլիստներին, ընդգծել է Մխիթարյանի խաղը: «Ունիվերսալ Հենրիխ Միթարյանը կրկին գոլային փոխանցում է անում ու գոլ խփում՝ ցուցադրելով հիանալի կայունություն և փոխըմբռնում թիմակիցների հետ:

Շքեղություն նրա կատարմամբ՝ գնդակի կասեցում և մշակում առաջին գոլային գրոհում, ինչպես նաև արդյունավետ փոխանցում Մայորալին: Պրոֆեսոր», - գրել է պարբերականը:





  Լրահոս



Հայաստան


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0