Երևանի «Նոայի» կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը կարող է կարիերան շարունակել Ռւսաստանի ՖԱԼ-ում՝ առաջին դիվիզիոնում:
Ինչպես հաղորդում է «Матч ТВ»-ն՝ հայ ֆուտբոլիստը հայտնվել է «Տոմի» հետաքրքրության կենտրոնում:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ 25-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցը որոշման փուլում է:
«Տոմը» ՖԱԼ-ի 26 տուրերից հետո 17 միավորով մրցաշարային աղյուսակի նախավերջին՝ 21-րդ հորիզոնականում է: