TotalFootball.am


09.01.21 18:20

Ֆոնսեկայի ասուլիսը՝ «Ինտերի» դեմ խաղից առաջ. «Հեշտ է հասկանալ նրանց, բայց դժվար է դիմակայել»


«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան Իտալիայի Ա Սերիայի 17-րդ տուրի «Ինտերի» դեմ խաղից առաջ կայացած ասուլիսի ժամանակ կիսվել է սպասելիքներով: 

-«Ինտերը» լավ ֆուտբոլիստներ ունի՝ ուժեղ անհատական որակներով: Հեշտ է հասկանալ նրանց խաղը, ավելի դժվար է դիմակայել «Ինտերին»: 

Մենք պատրաստվել ենք այս խաղին վերլուծելով թե՛ մրցակցի ընդհանուր խաղը, թե՛ առանձին ֆուտբոլիստների խաղը: 

Սխալվելու իրավունք չունենք: Պետք է ամուր լինենք պաշտպանությունում և վստահ խաղ ցուցադրենք, երբ գնդակով ենք: 

Ուզում ենք լավ խաղ ցուցադրել: Սպինացոլան ապաքինվել է վնասվածքից և պատրաստ է վաղվա խաղին: 

-Եթե վաղը «Ռոման» հաղթի, ապա կլինի՞ չեմպիոնի հավակնորդ

- Մենք կենտրոնացած ենք միայն այս խաղի վրա, իսկ հետո կմտածենք դերբիի մասին («Լացիոյի» հետ խաղը կկայանա հունվարի 15-ին,- խմբ): 

Մենք դեռ շատ հանդիպումներ ունենք անցկացնելու: 

Հիմա դժվար շրջան է: Ստադիոններում երկրպագուներ չկան, բայց մենք միշտ զգում ենք նրանց աջակցությունը Տրիգորիայում, ստադիոն գնալիս: Մենք պետք է լավ խաղ ցուցադրենք նրանց համար: 

Անտոնիո Միրանտեն շարքից դուրս է մնացել: Պաու Լոպեսը կսկսի խաղը, իսկ Դանիել Ֆուսատոն կլինի պահեստային դարպասապահը,- Ֆոնսեկայի խոսքն է մեջբերել Football Italia-ն: 





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0