TotalFootball.am


11.01.21 20:30

«Ռոստելեկոմը» դարձել է «Ալաշկերտի» գլխավոր հովանավորը


«Ռոստելեկոմը» դարձել է «Ալաշկերտի» գլխավոր հովանավորը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 

«Ուրախ ենք տեղեկացնել «Ալաշկերտի» և «Ռոստելեկոմ» ընկերության միջև համագործակցության մեկնարկի մասին:

«Շնորհակալ ենք «Ռոստելեկոմ» ընկերությանն այս կարևոր պահին մեր ակումբի և հայկական ֆուտբոլի կողքին կանգնելու համար: Վստահ ենք, որ համագործակցությունը շահավետ կլինի երկու կողմերի համար և կնպաստի նոր ձեռքբերումների ու հաղթանակների կայացմանը»,- նշել է «Ալաշկերտի» հիմնադիր-սեփականատեր Բագրատ Նավոյանը:

Այսպիսով, մրցաշրջանի երկրորդ հատվածից սկսած «Ռոստելեկոմ» ընկերության տարբերանշանը կլինի «Ալաշկերտի» խաղաշապիկների վրա: 





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13