TotalFootball.am


20.01.21 20:45

«Փյունիկի» ղեկավար կազմում նոր նշանակումներ են եղել


«Փյունիկ» ՖԱ-ի ղեկավար կազմում տեղի են ունեցել նոր նշանակումներ։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Փյունիկ» ՖԱ-ի փոխնախագահ Ռոբերտ Գասպարյանն այսուհետ կզբաղեցնի նաև ակումբի գլխավոր տնօրենի պաշտոնը։

Ռոբերտ Գասպարյանին նոր պաշտոնում կօգնի Կիմ Առաքելյանը, ով հանդիսանում է ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամ։ Կիմ Առաքելյանի վերջին աշխատավայրը եղել է Երևանի «Ալաշկերտը»։

Փոփոխություն է տեղի ունեցել  նաև «Փյունիկ» ակադեմիայի ղեկավար կազմում։ Այսուհետ ակադեմիայի տեխնիկական տնօրենի պաշտոնը կզբաղեցնի Գորան Ալեքսիչը։ Սերբ մասնագետը մարզչական գործունեություն է ծավալել Սերբիայի ազգային և Մ17 տարեկանների հավաքականներում, սերբական «Չուկարիչկի», «Ռադնիչկի», ռուսական «Ամկար», «Զվեզդա-2005», «Տյումեն», «Ռյազան» և չինական «Չանչուն Յատայ» ակումբներում։





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0