TotalFootball.am


23.01.21 17:36

«Հայերն անհավանական հայրենասերներ են». Վակուլենկո


Հայաստանի կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» ուկրաինացի պաշտպան Սերգեյ Վակուլենկոն «Футбол24»-ին տված հարցազրույցում խոսել է Հայաստանում պատերազմական դրության ընթացքում ապրումների և հայերից ստացած տպավորությունների մասին:

«Ես ընտանիքիս առաջարկեցի վերադառնալ տուն, բայց, այնուամենայնիվ, նրանք որոշեցին մնալ Երևանում: Մթնոլորտը լարված էր: Այդպես միշտ է լինում, երբ այս կամ այն երկրում պատերազմ է ու կա թեկուզ նվազագույն վտանգ: Դու գիտակցում ես, որ ինչ-որ տեղ՝ ոչ հեռվում, ռազմական գործողություններ են: Փառք Աստծո, Երևանում ամեն ինչ հանդարտ էր: Ակումբի աշխատակիցներն անընդհատ հանգստացնում էին թիմին. «Խուճապի մի մատնվեք: Ամեն ինչ լավ կլինի»:

Հայերն անհավանական հայրենասերներ են: Մենք, ի դեպ, ամբողջ թիմով օգնություն էինք ուղարկում: Քայլում ես քաղաքով, և ամեն խաչմերուկում գումար են հավաքում զինվորների համար: Հայերը միմյանց համար հերոս են: Դա շատ ուժեղ տպավորել էր ինձ: Պատերազմի պատճառով դադարներ առաջնությունում, որպես այդպիսին, չեղան: Գումարային խնդիրներ ևս չկան. վճարումները լինում են ժամանակին: Անգամ համավարակի թեժ շրջանում ակումբը կրճատումների չգնաց, չնայած՝ շատ երկրներում այդպես վարվեցին: Այս առումով՝ կեցցեն: Ինչ խոստացել էին, կատարում են», - ասել է ուկրաինացին:





  Լրահոս



Հայաստան


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0