TotalFootball.am


25.01.21 20:16

ՀՖՖ գործկոմը մերժել է արտահերթ ժողովի դիմումը, 6 անդամություն կասեցվել է


Հունվարի 25-ին կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը, որի օրակարգում եղել է 3 հարց: 

Ինչպես հաղորդում է կառույցի պաշտոնական կայքը՝ գործկոմի 15 անդամներից նիստին ներկա 13-ը նախ քննարկել են Արտահերթ ժողով գումարելու մասին ՀՖՖ 9 անդամների (Արարատ ՖԱ ՀՁ ՓԲԸ, Արարատ-Արմենիա ՖԱ ԲԲԸ, ԴՖԱ ՓԲԸ, Դովեղ ՖԱ ՀԿ, Էրեբունի ՍԱ ՀԿ, Էրեբունի-Դիլիջան ՄԱ ՀԿ, Հայկական ֆուտբոլի վետերանների և պատանի ֆուտբոլիստների համերաշխություն ՀԿ, Սևան ՖԱ ՍՊԸ, Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ) դիմումը: 

Ձայների 12 կողմ և 1 դեմ հարաբերակցությամբ որոշվել է մերժել Արտահերթ ժողով անցկացնելու դիմումը:

Այնուհետ քննարկվել է ՀՖՖ 6 անդամների՝ Դիլիջան ՖԱ ՓԲԸ, Էրեբունի-Դիլիջան ՄԱ ՀԿ,  Էրեբունի ՍԱ ՀԿ, Սևան ՖԱ ՍՊԸ ակումբների, հայկական ֆուտբոլի վետերանների և պատանի ֆուտբոլիստների համերաշխություն ՀԿ-ի, Դովեղ ՖԱ ՀԿ-ի ՀՖՖ անդամության կասեցումը: 

Օրակարգի երրորդ հարցը ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի միջնորդության քննարկումն է եղել՝ Արման Սահակյանին, Արարատ Հարությունյանին և Սարգիս Ասոյանին ֆուտբոլում անցանկալի անձ ճանաչելու վերաբերյալ: Քննարկման արդյունքում գործադիր կոմիտեն որոշել է հարցի վերաբերյալ որոշման կայացումը հետաձգել մինչև հաջորդ նիստը և նշված անձանց իրենց դիրքորոշումը հայտնելու հնարավորություն տալու նպատակով  հրավիրել գործադիր կոմիտեի հաջորդ  նիստին մասնակցելու:

Մանրամասները՝ ffa.am-ում:





  Լրահոս



Հայաստան


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0