«Ռոստովի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը ներողություն է խնդրել թիմի կիսապաշտպան Խորեն Բայրամյանից այն բանից համար, որ նրան անվանել էր «զրո՝ որպես ֆուտբոլիստ»:
«Խոր, դե կներես: Եթե կարող ես, իհարկե», - գրել է Կարպինն «Ինստագրամի» իր էջում:
Հիշեցնենք, որ նախօրեին թիմի մարզման ժամանակ այն հարցին, թե ինչ կարծիքի է մարզիչը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի մասին, Կարպինն ասել էր. «Բայրամյանը՝ ոնց որպես հիվանդ, այնպես էլ որպես ֆուտբոլիստ՝ զրո է»: