TotalFootball.am


05.03.21 11:59

Մարկոս Պիզելլին՝ Հարավային Ամերիկայում ՀՖՖ դեսպան


Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Մարկոս Պիզելլին նշանակվել է Հարավային Ամերիկայում ՀՖՖ դեսպան: Այս մասին հաղորդում է կառույցի պաշտոնական կայքը:

Մարկոս Պիզելլին ՀՖՖ մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է իր զգացողությունների, ծրագրերի և նպատակների մասին.

«Առաջին հերթին, շատ երջանիկ եմ՝ կրկին հայկական ֆուտբոլում ներգրավված լինելու հնարավորության համար: Կանեմ առավելագույնը՝ Հայաստանին վերադարձնելու այն ամենը, ինչ այդ երկիրն է տվել ինձ: Իմ գործառույթներից մեկը կլինի տարբեր միջոցառումների ժամանակ Հայաստանը ներկայացնելը: Բացի այդ, ես պետք է ավելի սերտ հարաբերություններ հաստատեմ Հարավային Ամերիկայում հայկական սփյուռքի հետ: Հնարավոր է՝ կարողանամ նոր ֆուտբոլիստներ հայտնաբերել, որոնք ապագայում կհամալրեն Հայաստանի ազգային հավաքականը:

Ես մեծ ցանկություն ունեմ սովորելու: Վստահ եմ՝ ՀՖՖ-ն կաջակցի ինձ այդ հարցում, իսկ ես կփորձեմ իմ ներդրումն ունենալ հայկական ֆուտբոլի զարգացման գործում»:





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6