TotalFootball.am


05.03.21 12:36

Արմեն Մելիքբեկյանը մեկնաբանել է Պիզելլիի՝ ՀՖՖ դեսպան նշանակվելը


ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը մեկնաբանել է Հայաստանի Ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Մարկոս Պիզելլիին Հարավային Ամերիկայում ՀՖՖ դեսպան նշանակելու որոշումը:

«Մոտ մեկ ամիս առաջ արդեն հայտարարել էինք Յուրա Մովսիսյանի՝ Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան նշանակվելու մասին: Այժմ որոշել ենք, որ նմանատիպ գործառույթներով Հարավային Ամերիկայում կզբաղվի մեր նշանավոր ֆուտբոլիստներից ևս մեկը՝ Մարկոս Պիզելլին: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր որդեգրած քաղաքականությանը. մեզ համար շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի ազգային հավաքականում մեծ ներդրում ունեցած ֆուտբոլիստները շարունակեն ներգրավված մնալ հայկական ֆուտբոլում, իրենց փորձն ու գիտելիքները ծառայեցնեն հայկական ֆուտբոլի զարգացմանը:

Հարավային Ամերիկան շատ կարևոր տարածաշրջան է մեզ համար: Այստեղ կան հայկական մեծաքանակ համայնքներ, որոնցում շատ են ֆուտբոլով զբաղվող երիտասարդները: Վստահ եմ, որ Մարկոս Պիզելլին հենց այն անձնավորությունն է, ով կարող է գտնել հայազգի ֆուտբոլիստներ, ովքեր կարող են համալրել Հայաստանի տարբեր տարիքային հավաքականները», - Մելիքբեկյանի խոսքերը մեջբերել է ՀՖՖ պաշտոնական կայքը:





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6