«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը և մարզիչ Դավիդ Կամպանյան երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Դավիդ Կամպանյան թիմը գլխավորում էր 2020 թվականից: «Արարատ-Արմենիան» Կամպանյայի գլխավորությամբ անցկացրել է 18 խաղ, տոնել 8 հաղթանակ, գրանցել 4 ոչ-ոքի և կրել 6 պարտություն:
«Արարատ-Արմենիան» շնորհակալություն է հայտնել Կամպանյային և նրա մարզչական շտաբին` համատեղ աշխատանքի համար: